Իրանը Սիրիային կաջակցի մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը. Ռոուհանի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը կշարունակի աջակցել Սիրիային մինչեւ ահաբեկիչների նկատմամբ վերջնական հաղթանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Սիրիայի Ժողովրդական ժողովի (միապալատ խորհրդարան) նախագահ Հադիա Աբասի հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Վերջին ամիսներին մենք Սիրիայում շատ դրական փոփոխությունների վկաներն ենք դարձել: Ահաբեկիչների նկատմամբ վերջերս տարած հաղթանակներն աշխարհում շատերին հարկադրեցին վերանայել Սիրիայում տիրող իրադրության իրենց գնահատականները: Իրանն առաջվա պես պաշտպանելու Է Սիրիայի ժողովրդին եւ օժանդակելու Է միջսիրիական բանակցային գործընթացի կարգավորմանը: Այդ աջակցությունը շարունակվելու Է մինչեւ լիակատար եւ վերջնական հաղթանակն ահաբեկիչների նկատմամբ»,-նշել Է նախագահը:
Իր հերթին Աբասն ասել Է, որ ահաբեկչության դեմ պայքարում հաջողությունները ձեռք են բերվել հիմնականում Իրանի աջակցության շնորհիվ: Նա հանդես Է եկել հօգուտ Թեհրանի եւ Դամասկոսի միջեւ կապերի հետագա ամրապնդման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



