Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար, ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին ժամանել Է Ժնեւ, որտեղ փետրվարի 23-ին կսկսվեն արաբական այդ երկրում հակամարտության կարգավորմանը նվիրված բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է Ժնեւի օդանավակայանից:
«Բոլոր մեկնաբանությունները վաղը»,-գործակալությանն ասել Է Ջաֆարին:
Այսօր նաեւ սպասվում Է սիրիական ընդդիմության պատվիրակության ներկայացուցիչների ժամանումը, որը փետրվարի 11-12-ին ձեւավորվել Է Էր Ռիադում:
Բացի այդ, սպասվում Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի մամուլի ասուլիսը, որտեղ նա կճշտի առաջիկա բանակցությունների մի շարք մանրամասներ:
ՌԴ ԱԳ նախարարությունը տեղեկացրել Է, որ Ռուսաստանից բանակցություններին ներկա կլինի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մերձավորարեւելյան կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Վերշինինը: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



