ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը խստացրել է օրենքները ներգաղթյալների նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը փետրվարի 21-ին մի շարք ծառայողական որոշումներ է տարածել՝ նախատեսված ներգաղթյալների նկատմամբ իրավապահ մեխանիզմների խստացման համար։ Նոր կարգադրությունները հրապարակվել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթյալների վերաբերյալ հրամանը արգելափակվել է Սիեթլայի դատարանում, իսկ ավելի ուշ՝ Սան Ֆրանցիսկոյի իններորդ շրջանի վճռաբեկ դատարանի կողմից, գրում է The Washington Postը։
Մասնավորապես նախատեսվում է վարձել եւս մի քանի հազար իրավապահ մարմինների աշխատակիցների։ Ծրագրվում է նաեւ ընդլայնել արտաքսման ենթակա ներգաղթյալների թիվը, ինչպես նաեւ կրճատել օրենքով նրանց գործերի լսելուն հատկացված ժամանակը։
ԱՄՆ վարչակազմում նշում են, որ նոր դրույթները կհանգեցնեն «զանգվածային արտաքսումների»։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



