Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նարեկը, Լիան, Սոնան` պրոֆեսիոնալ պարողների կողքին. «Շանթի» նոր սիթքոմը նոր դեմքեր կբացահայտի

ՖՈՏՈ

Tert.am Life–ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերությունը նկարահանում է նոր սիթքոմ՝ Outdance, որը մարտին կլինի «Շանթ Պրեմիումի» եթերում։ Երաժշտական ուղղվածությամբ սիթքոմի ռեժիսորը Արսեն Երեմյանն է, սցենարիստը՝ Անդրանիկ Իսահակյանը, ով եղել է նաև «Բանակում»–ի սցենարիստը։ Ստեղծագործական թիմը Tert.am Life–ին է տրամադրել առաջին լուսանկարները նկարահանման հրապարակից։

Մեզ հետ զրույցում Անդրանիկը հայտնեց, որ սիթքոմի հերոսները հիմնականում պարողներ են։ Ըստ սյուժեի՝ հերոսը սիրահարվում է պարուհու, ում սիրտը գրավելու համար որոշում է ինքն էլ պարով զբաղվել, սակայն չի կարողանում ընդունվել պարի դպրոց։

«Սիթքոմը ներկայացնում է պարողների կյանքը, ներքին խոհանոցն ու կոնֆլիկտները, բայց հիմքում միայն պարը չէ։ Կա սիրո պատմություն, ընկերասիրություն, զավեշտալի իրավիճակներ։ Մեզ մոտ մուգ թելով գնում է այն գիծը, որ ցանկության և աշխատասիրության շնորհիվ կարելի է հասնել նպատակին։ Ընտանեկական սիթքոմ է,  որը կհետաքրքրի թե՛ երիտասարդներին, թե՛ մեծերին։ Չկա գռեհիկ հումոր»,– ասաց սցենարիստը։

Գլխավոր հերոսներին մարմնավորում են Մարի Հովհաննիսյանն ու Դավիթ Գրիգորյանը։ Նոր սիթքոմում հիմնականում ընդգրկված են քիչ հայտնի երիտասարդներ։ Ժամանակին նույն սկզբունքով էին ընտրվել նաև «Բանակում»–ի հերոսները։ «Այս նախագիծը գրել եմ դեռևս 2013 թվականին։ Ինձ համար կարևոր էր, որ սիթքոմում նոր դեմքեր լինեն։ Մեզ արդեն հայտնի դերասանները լավն են, սակայն նրանց կողքին պետք է նաև նոր դեմքեր լինեն, որպեսզի թարմություն լինի։ Պարի խմբում ընդգրկված դերասանները պրոֆեսիոնալ պարողներ են։ Դա շատ կարևոր էր, քանի որ իրենք այնպիսի պարեր են պարելու, որոնք դերասանները չէին կարող»,– ասաց նա ու հավելեց, որ կարևոր էր նաև դերասանական խաղը, այդ իսկ պատճառով շատ երկար են զբաղվել քասթինգներով։

«Ուզում էինք գտնել այնպիսի պարողների, ովքեր կարող էին նաև հումոր ներկայացնել։ Վերջապես գտանք, երկարատև փորձերի ընթացքում հասանք այն մակարդակին, որ կարող ենք նկարահանել և մատուցել հանդիսատեսին»,– ասաց նա։

Ֆիլմում խաղում են նաև դերասանուհիներ Սոնա Մաթևոսյանը, Լիա Զախարյանը, Սոնա Մուրադյանը և ռեփեր Նարեկը։ Բացի Նարեկից սիթքոմի բոլոր դերասաններն անցել են հատուկ պատրաստվածություն։ Աղջիկները որոշակիորեն առնչվում են պարին։ Կերպարները մարմնավորելու համար նրանք պարային դասերի են գնացել։ Իսկ ահա Նարեկը մարմնավորում  է թիկնապահի։ Նա ֆիլմի այն կերպարն է, որից մյուսները վախենում են։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան