Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա. Պորոշենկո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա: Ինչպես հաղորդում է «Գորդոն» պարբերականը, այս մասին նախագհը հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
«Ռուսաստանի Դաշնության կողմից լայնամասշտաբ ագրեսիայի սպառնալիքը ոչ մի տեղ չի անհետացել: Այդ սպառնալիքը ներթափանցում է ոչ միայն Դոնբասում մեր կողմից չվերահսկվող սահմանամերձ տեղամասերով, այլ կախված է ՌԴ-ի հետ սահմանի ամբողջ երկայնքի վրա: Դա ապացուցում է Ռուսաստանի կողմից թշնամական մտադրությունները»,-ասել է Պորոշենկոն:
Ավելի վաղ ուկրաինացի առաջնորդը վստահություն էր հայտնել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ չի տա իր երկրի սահմանն օգտագործել Ուկրաինայի դեմ գործողությունների համար:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



