Facebook -ը արգելափակել է Ռուսաստանի նախագահի՝ համացանցի հարցերով խորհրդականի էջը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆFacebook -ը արգելափակել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ համացանցի հարցերով խորհրդական Գերման Կլիմենկոյի հաշիվը։ Այս մասին հայտնել է Կլիմենկոն իր «Վկոնտակտե» էջում։
Կլիմենկոյի խոսքով, նրա պրոֆիլի արգելափակման նախաձեռնությունը պատկանում էր ռուս գրող ու հեռուստահաղորդավար Ստանիսլավ Խանկիշիեւին, որը հայտնի է «Ստալիկ» մականունով։ «Ահա եւ հիվանդ ատամը։ Ստալիկն այնուամենայնիվ հասավ իր նպատակին։ Facebook –ը արգելափակել է ինձ, անցնում եմ «Վկոնտակտե»-ին»,-հայտնել էր խորհրդականը։
Դատելով հաղորդագրությանը կցված սքրինշոթից, Facebook-ի աշխատակազմը երեք օրով էր փակել Կլիմենկոյի սոցցանցի մուտքը։ Արգելափակման պատճառը Խանկիշիեւի էջից վերահրապարակումն էր, որից հետո գրողը մեղադրել էր նախագահի խորհրդականին հեղինակային իրավունքների խախտման մեջ։
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



