Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ընդդիմադիր բոլոր ուժերն էլ մեծ ռիսկեր ունեն ընտրական շեմը հաղթահարելու հարցում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, Ազատ Դեմոկրատներ կուսակցության ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, ինչպիսի՞ն է ձեր գնահատականը ձևավորված քաղաքական դաշինքների վերաբերյալ: Դրանք ենթարկվո՞ւմ են քաղաքագիտության սկզբունքներին:

– Ամենևին` ոչ: Բացառությամբ ԵԼՔ–ի, որը հիմնականում քաղաքական կուսակցությունների դաշինք է, մյուս դաշինքներն ակնհայտորեն չեն ենթարկվում որևէ քաղաքագիտական կանոնի: Ծառուկյան դաշինքն ընդհանրապես անձի շուրջ և անձի հասարակական կապիտալի ներքո հավաքված խումբ է: Իսկ ՕՐՕ դաշինքը. սկսած անվանումից, վերջացրած գաղափարախոսական տարբերություններով, ակնհայտորեն կրկին շատ խառը միավորում է` իրեն հարող կուսակցությունների, ուժերի, անհատների` միմյանց հակասող դիրքորոշումներով:

– Եվ այժմ հարցս` քաղաքական գործիչ Ստեփան Սաֆարյանին. ի՞նչն է ձեզ միավորում Ազատ դեմոկրատների հետ:

– Միավորում է այն, ինչը չի միավորել մյուս դաշինքներին: Միավորել է գաղափարական ընդհանրությունը: Չմոռանանք, որ ես եմ եղել «Ժառանգության» բանագնացն այս կուսակցությունների ծրագրերը համադրելու համար: Այնպես որ ծանոթ եմ Ազատ Դեմոկրատների ոչ միայն ծրագրերին, այլև պատկերացնում եմ այդ ծրագրերի տողատակերն անգամ:
Միաժամանակ ինձ համար կարևոր է եղել, թե Ազգային Ժողովում հինգ տարիների ընթացքում ինչպես է քվեարկել Խաչատուր Քոքոբելյանն այս կամ այն կարևոր հարցի վերաբերյալ: Եվ որևէ հակասություն չեմ տեսել այն քաղաքական գծի հետ, որը ես եմ պաշտպանել: 
Հետևաբար այդ ընդհանրությունները հիմք ծառայեցին և իմ, և Անահիտ Բախշյանի, և Աշոտ Ղազարյանի, և ընդհանրապես մեր այլ թիմակիցների համար, որպեսզի ընդունելի դիտարկենք հենց Ազատ Դեմոկրատների ցուցակը: Մեզ համար կարևոր է, որ ծրագրային հենքը շատ հստակ լինի, բոլորը նույն կերպ տեսնեն Հայաստանի խնդիրների լուծման ճանապարհը` ներքին խնդիրներից մինչև արտաքին խնդիրներ: 
Բանակցությունների ընթացքում քննարկվել են մասնավորապես այս կարգի խնդիրներ, և եկել ենք համաձայնության, որ մեր քաղաքական ընդհանուր գիծը պետք է ռեալ այլընտրանք լինի այս իշխանությունների քաղաքականությանը:
Իսկ նման պոտենցիալ, իրոք, ունի մեր հրապարակած կուսակցական ցուցակը: Որովհետև չունենք ո՛չ կաշկանդվածություն նախկինում իշխանության մաս կազմած լինելու պատճառով, ո՛չ կոմպրոմատների պրոբլեմ ունենք, որ կարողանան մեզ թելադրել ինչ–որ հարցում: Միաժամանակ մեր թիմում ունենք ստրատեգիական միտք կրող անհատներ, ովքեր կկազմեն ու հանրությանը կներկայացնեն մեր համարձակ, շա՛տ համարձակ քաղաքական ծրագիրը:

– Իսկ ընդդիմադիր թևը շանսեր ունի՞ հաղթելու:

– Քաղաքագիտության մեջ կա մի հասկացություն, որը կոչվում է հասարակության կառավարում: Իսկ հասարակության կառավարումը լայն իմաստով երկրի կառավարումը չէ, պետության կառավարումը չէ: Այն բոլոր քաղաքական ուժերի կողմից քաղաքական կյանքի կառավարումն է. յուրաքանչյուրն` իր էլեկտորատի միջոցով:
«Սասնա ծռերի» գործողությունը, ի թիվս այլ բաների, մի բան ցույց տվեց` մեր քաղաքական կյանքում քաղաքական լուծումներ չկային: Որովհետև, եթե լինեին քաղաքական լուծումներ, այդ խումբը հանրային նման ընկալում չէր ունենա: Իսկ մարդիկ նրանց հետևից դուրս եկան այն պատճառով, որովհետև քաղաքական լուծումները չէին աշխատում, մնացել էր հարցի ռազմական լուծումը: 
Հետևաբար մի բան միանշանակ կարող եմ ասել` բոլոր քաղաքական ուժերն ունեն լուրջ խնդիր: Նրանք վերջին տարիներին չեն ղեկավարել որևէ քաղաքական խոշոր շարժում: Հիշենք, որ չղեկավարեցին էլեկտրիկ Երևանը: Իսկ ցանկացած կայացած համակարգով երկրում այն կղեկավարեին քաղաքական ուժերը և ոչ թե երիտասարդները:
Ուստի այս պարագայում քաղաքական ուժերը վերին աստիճանի արդյունավետ քարոզարշավ պետք է վարեն ընտրողի համակրանքը շահելու համար: Քանզի մարդիկ, պարզ ասած, խռովված են քաղաքական ուժերից, չեն վստահում նրանց: Այնպես որ, այս պահին բոլոր ուժերն էլ մեծ ռիսկեր ունեն ընտրական շեմը հաղթահարելու հարցում:

– Իսկ բացառո՞ւմ եք ֆորս–մաժորը: Թե ամեն ինչ կգնա այնպես, ինչպես իշխանությունն է ուզում:

– Մեր նման երկրները, որտեղ չկա կայացած ժողովրդավարություն, ունեն անկայունության շատ մեծ պոտենցիալ: Ինչպե՞ս կարելի է ֆորս–մաժորի կամ ներքին անկայունության ռիսկը բացառել մի հասարակության մեջ, որտեղ ճնշող մեծամասնությունն աղքատ է կամ ճնշող մեծամասնությունն իրավազուրկ է, և նրա համար օրենքներն այնպես չեն գործում, ինչպես գործում են ընտրյալների համար: Կամ` բացառել ֆորս–մաժորը պատերազմական իրավիճակի դեպքում: Ուստի ոչ կարելի է հաստատել, որ ֆորս–մաժոր կունենանք, ոչ էլ կարող եմ այն բացառել: 
Բայց իմ տպավորությամբ հասարակությունը չի ընկալում այս ընտրությունների ողջ կարևորությունը: Դեռևս առկա է ընտրակաշառքային մեխանիզմի կիրառության, ախպերական ճանապարհով հարցերը լուծելու հոգեբանությունը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան