ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը լավատես Է Ժնեւում Սիրիայի շուրջ մեկնարկող բանակցությունների հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշն «զգուշավոր լավատեսություն» Է տածում միջսիրական բանկցությունների նոր փուլի նկատմամբ, որոնք այսօր մեկնարկում են Ժնեւում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է նրա պաշտոնական ներկայացուցչի տեակալ Ֆարհան Հակը:
Ավելի վաղ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Ժնեւում լրագրողներին հայտարարել Է, որ բեկում չի ակնկալում առաջիկա քննարկումների ընթացքում, բայց հույս ունի, որ Դամասկոսը եւ ընդդիմությունը լրջորեն կքննարկեն այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքական կարգավորմանը:
Ինչպես հայտարարել Է Ֆարհան Հակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շարունակում Է հավատալ, որ Սիրիայի հակամարտությունը կարելի Է դադարեցնել 2017 թվականի ընթացքում: «Այդ հակամարտությունը չափազանց երկար Է շարունակվում եւ անչափ շատ ավերածություններ Է պատճառել, խաթարել Է հարյուր հազարավոր մարդկանց կյանքը: Մեզ հարկավոր Է վերջ դնել դրան»,- ընդգծել Է նա:
Միջսիրիական բանակցությունները փետրվարի 23-ին Ժնեւում մեկնարկում են տասնամսյա ընդմիջումից հետո: Օրակարգում են կառավարության ստեղծումը, սահմանադրության պատրաստման ժամանակացույցը եւ ապագա ընտրությունները:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



