Նոր սկանդալ ֆրիսկեների ընտանիքում
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Ժաննա Ֆրիսկեի ընտանիքում նոր սկանդալ է։ Երգչուհու հայրը վիճել է նրա քաղաքացիական ամուսին Դմիտրի Շեպելեւի հետ և սպառնացել նրան: Վլադիմիրը սպառնացել է շոումենին, քանի որ վերջինս թույլ չի տվել նրան տանել 2-ամյա Պլատոնին։ Այս սկանդալից հետո Դմիտրի Շեպելևը խնդրում է իրավապահ մարմիններին պատասխանատվության ենթարկել 63-ամյա Վլադիմիրին:
Այժմ հայտարարությամբ հանդես է եկել Ժաննայի քույրը՝ Նատալյա Ֆրիսկեն, որի կարծիքով՝ Դիման նյարդայնացրել է իր հորը, որպեսզի դիկտոֆոնով ձայնագրի նրա խոսքերը։
«Շեպելևը դիտմամբ է հայրիկին հուներից հանել, որպեսզի ձայնագրի իրենց խոսակցությունը եւ լրագրողներին փոխանցի։ Սա արվել է միայն այն բանի համար, որ հայրս զրկվի Պլատոնին տեսնելու իրավունքից, եթե մենք դիմենք դատարան։ Մեզ թույլ չեն տալիս շփվել Ժաննայի որդու հետ՝ չնայած հենց մենք ենք մանկուց դաստիարակել նրան»,- նշել է Նատալյան:



