Սիրիացիների 85 տոկոսն աղքատության մեջ Է ապրում. ՄԱԿ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Սիրիայում հակամարտության վեց տարիները երկիրը վերածել են ավերակների եւ հանգեցրել այն բանին, որ նրա բնակիչների գրեթե 85 տոկոսն ապրում Է աղքատության մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 22-ին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը՝ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում:
Նա հիշեցրել Է, որ հաջորդ ամսին նշվելու Է Սիրիայի հակամարտության վեցերորդ տարելիցը:
«Դիմակայության վեց տարիներն ամայացրել են երկիրը, նրա ժողովրդին, նրա երեխաներին: Սիրիացիների երկիրն ավերակների մեջ Է, նրանց մերձավորներն սպանվել կամ վիրավորվել են: Բնակչության մեծ մասը՝ շուրջ 13,5 մլն մարդ, պաշտպանության եւ հումանիտար օգնության սուր կարիք ունի: Սիրիացիների գրեթե 85 տոկոսն ապրում Է աղքատության մեջ, ընդ որում բնակչության երկու երրորդից ավելին ծայրահեղ աղքատության ճիրաններում Է»,-ասել Է Օ՛Բրայենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



