Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վեց տարբերություն սիրո եւ կապվածության միջեւ

ԼԱՅՖ

Եթե կասկածում եք՝ արդյոք իսկապես սիրում եք ձեր ընտրյալին, թե կապվածություն եք զգում նրա նկատմամբ, ուրեմն ուշադիր ընթերցեք այս վեց կետերը։ Դրանք կօգնեն ստանալ ձեզ տանջող հարցի պատասխանը։

Սերը կիրք է, իսկ կապվածությունը՝ անտարբերություն

Այստեղ խոսքը բաժանման ժամանակ զույգերի պահվածքի մասին է։

Ասում են՝ սիրուց ատելություն մեկ քայլ է. ուստի, սիրող զույգերի դեպքում բաժանման ժամանակ սիրո գեղեցիկ զգացմունքը վերածվում է ատելության։ Իսկ եթե զույգերի միջեւ կապվածություն է, ուրեմն բաժանվելիս նրանք անտարբեր կլինեն եւ անգամ չեն էլ զայրանա։   

Սերն անվերապահ է, իսկ կապվածությունը՝ եսասիրական

Սիրող զույգերը անվերապահորեն նվիրվում են միմյանց։ Զույգերից ամեն մեկի համար մյուսի պահանջներն ու ցանկությունները սեփականից վեր են դասվում։ Իսկ կապվածության ժամանակ զույգերը եսասիրական մոտեցում են ցուցաբերում միմյանց նկատամամբ։

Սերը բարդ է, իսկ կապվածությունը բարդ է, երբ միասին եք

Իրական սիրո դեպքում ամեն ինչ շատ դժվար է։ Թվում է՝ ամեն ինչ պետք է գեղեցիկ ու պարզ լինի, բայց կյանքն իր օրենքներն է թելադրում, եւ սիրող զույգերը պետք է մշտապես պայքարեն միմյանց կողքին լինելու համար։ Իսկ կապվածության դեպքում զույգերը պարզապես մտածում են, թե շաբաթական քանի անգամ են հանդիպելու։ Այս դեպքում հարաբերությունները չեն զարգանում եւ թմրանյութի նման՝ ազդեցությունը վաղ թե ուշ անցնում է։

Սերն ազատություն է, իսկ կապվածությունը՝ բանտարկություն

Երբ դուք սիրում եք, չեք մտածում սիրած էակին մշտապես ձեր տեսադաշտում պահելու մասին։ Կարիք չկա զգացմունքները հասկանալու համար ամեն վայրկյան միմյանց կողքին լինել։

Իսկ երբ զույգերը կապված են իրար հետ, իրական սիրո զգացում չկա, քանի որ նրանք այդ սերը զգում են միայն միմյանց ներկայության դեպքում։

Սերը ընդլայնում է սահմանները, իսկ կապվածությունը՝ սահմանափակում

Իրական սիրուց բացի, ոչինչ այս աշխարհում չի կարող ամենազորության զգացում առաջացնել զույգերի մոտ։ Սերը նոր շունչ, էներգիա եւ ուժ է տալիս ձեզ, եւ դուք պատրաստ եք գրավել ամբողջ աշխարհը։

Իսկ կապվածության դեպքում սերը վերածվում է իշխանության համար պայքարի։ Զուգընկերներից ամեն մեկը ցանկանում է հավաստիանալ, որ հարաբերությունների «ղեկը» հենց իր ձեռքում է։

Սերը հավերժ է, իսկ կապվածությունը՝ ժամանակավոր

Երբ դուք իսկապես սիրում եք, ուրեմն ձեր սերը հավերժ է։ Նույնիսկ եթե հարաբերություններն այլ ընթացք են ստանում, եւ զույգը բաժանվում է, միեւնույնն է, նա մնում է ձեր կյանքի միակ սերը։ Իսկ կապվածության դեպքում զույգերը նման զգացողություններ չեն ապրում։ Նրանց կապվածությունը ժամանակավոր է, իսկ հարաբերությունները՝ կեղծ։

 Աղբյուրը՝ Style.news.am

Տեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Փաշինյանը չի կարող մեզ կանգնեցնել Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին. Անդրանիկ ԳևորգյանԹուրքիան մտադիր է իր ատոմային էներգիայի հզորությունը հասցնել 20 ԳՎտ-ի Մինչև 15 տարեկաններին՝ մուտքն արգելված․ Հունաստանը փակում է սոցցանցերի դռները Իրանի ծովային շրջափակման 100 օրվա ընթացքում ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ