ԵԽԽՎ 32 հոգանոց պատվիրակությունը Հայաստանում կհետևի խորհրդարանական ընտրություններին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունները դիտարկելու նպատակով Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովից Հայաստան կուղարկվի 32 անդամից բաղկացած պատվիրակություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը:
Մինչ այդ, Հայաստան է ժամանել ԵԽԽՎ պատվիրակությունը, որի կազմում են Լիլիան Մորի-Պասքիեն, Ինգեբյորգ Գոդսկեսենը և Ադել Գամբարոն: Հայաստանում խորհրդարանականների, միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցչությունների, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքներով ԵԽԽՎ պատվիրակության անդամները կհրապարակեն հայտարարություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



