Պետական բյուջեի հաշվին կհիմնանորոգվի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊետական բյուջեի հաշվին կհիմնանորոգվի Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցը:
Ապրիլին հայտարարվելու է մրցույթը, իսկ մինչ կապիտալ հիմնանորոգման համար անհրաժեշտ գումարի հատկացումն ու աշխատանքների մեկնարկը նախագծա-նախահաշվային փաթեթի կազմանն համար հատկացվել է 7 մլն 800 հազար դրամ գումար:
Այս մասին փետրվարի 23-ին լրագրողներին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ կան բոլոր երաշխիքները, որ այս անգամ արդեն շինարարական աշխատանքները վերջապես կյանքի կոչվեն:
Գյումրու թիվ 28 դպրոցի հետնամասում՝ նախկին թիվ 34 դպրոցի մարզադահլիճում, այս պահին ավելի քան 200 սան է մարզվում: 1994 թվականին հիմնված մարզադպրոցում երեխաների հոսքը շատ է, հատկապես` Արթուր Ալեքսանյանի հաջողություններից հետո, բայց ավելի շատ կլիներ, եթե ծնողներից ոմանց չսարսափեցնեին մարզադպրոցի պայմանները` խոնավությունից ծեփոններով պատված 2 սրահ՝ առանց հատակի, գույքի, օդափոխիչ համակարգի, հանդերձարանի, նորմալ սանհանգույցի ու բաղնիքի:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



