Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԺ–ն 270 միլիոն դրամից ավելի գումար կծախսի ցախավել, դռան փական, բենզին, ծաղիկների սերմեր և սոխուկներ գնելու համար. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ աշխատակազմի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման բաժնի հաշվարկներով՝ 2017 թվականին ԱԺ–ն պլանավորել է մեկ հատ 168 հազար դրամանոց կողպեք և մեկ հատ էլ 254 հազար դրամանոց դռան փական գնել: Թե ինչ նյութից պետք է դրանք պատրաստված լինեն, որ դռների անվտանգության ապահովման համար են դրանք նախատեսված և ինչ բարդ ֆունկցիաներ պետք է ունենան՝ հայտնի չէ, բայց փաստորեն խորհրդարանի կարիքների համար 422 հազար դրամ գումար կծախսվի այդ երկու ապրանքը գնելու համար:

Տարվա ընթացքում բանավոր և գրավոր թարգմանություններ կատարելու համար ԱԺ–ն նախատեսում է ծախսել 3–ական մլն դրամ, իսկ գրքերի տպագրության համար ընթացիկ տարում կծախսվի 25 մլն 856 հազար դրամ: 
Տեղեկատվական ցանցի տեղադրման, սպասարկման և համակարգչային ցանցի կառուցման, ինչպես նաև շենք–շինության ընթացիկ նորոգման աշխատանքներ իրականացնելու վրա ծախսելու է 12–ական մլն դրամ:

1 մլն 800 հազար դրամ էլ կտրամադրվի ծաղիկների սերմեր և սոխուկներ գնելու համար: Մոտ 25 մլն դրամ կհատկացվի ավտոմեքենաների պահեստամասեր գնելու, իսկ 17 մլն դրամ էլ՝ ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններից օգտվելու համար: 
Տեղային հեռախոսային ծառայությունների համար կծախսվի 10 մլն, իսկ մոտ 26 միլիոն էլ՝ բջջային հեռախոսների ծառայություններից օգտվելու համար: Տեղային և բջջային ծառայություններից բացի, ԱԺ–ն գումար է հատկացրել նաև միջքաղաքային հեռախոսային ծառայություններից օգտվելու համար: Այդ նպատակով նախատեսվում է ծախսել 12 մլն դրամի չափ գումար:

Մոտ 87 մլն դրամ կհատկացվի ռեգուլյար, իսկ մոտ 12 մլն դրամ էլ սուպեր տեսակի բենզին գնելու համար, իսկ գազի բաշխման դիմաց խորհրդարանը նախատեսում է ծախսել 35 մլն դրամ գումար:
Մեկ փոխադրամիջոցի ապահովագրական ծախսերը հոգալու համար ԱԺ–ն նախատեսում է վճարել մոտ 4 միլիոն դրամից ավելի գումար, բայց այդ ահռելի գումարի դիմաց ինչպիսի ապահովագրական փաթեթ է նախատեսված ներկայացնել՝ հայտնի չէ: 
Ամենազավեշտալին, սակայն, ԱԺ գնումների պլանով նախատեսված ցախավելի պահանջարկն էր: Պարզվում է այս տարվա ընթացքում 1700 դրամով 200 հատ ցախավել կգնեն ԱԺ–ում, որի համար պատրաստ են վճարել ոչ ավել, որ պակաս՝ 340 հազար դրամ գումար:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ Աբրահամյան