Երևան, 28.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀԿ–ն է որոշել, որ Շմայսը հեղինակություն ու «արժեքություններ» ունի ժողովրդի հանդեպ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, իրեն պատկերացնում է միայն մաքուր օրենսդիրի կարգավիճակում ու չի պատկերացնում անգամ Արմավիրի «գազավիկի»՝ Ամրավիրի գազի գրասենյակի ղեկավար: 
Երեկ «Փաստի» հարցին՝ ճի՞շտ է, որ ինքն ընտրություններից հետո չի գնալու խորհրդարան, այլ դառնալու է Արմավիրի գազի գրասենյակի ղեկավար, Մովսիսյանը բացասական պատասխան տվեց՝ հայտարարելով. «Ում ինչքան գազ պետք ա, թող գան, տամ»: 

Արդեն գրել ենք, որ «Փաստի» տեղեկություններով` ՀՀԿ վերնախավը Շմայսի պահով որոշում է կայացրել, որ նա պատգամավոր չի դառնա, քանի որ նրա ձայների թիվը 5000–ը չի անցնի, իսկ դա բավարար չէ ԱԺ մտնելու համար: 
Մինչդեռ՝ հիմնականում ԱԺ դահլիճում վիրավորանքներով ու հայհոյանքներով հանրությանը հայտնի դարձած Շմայսը, ով ժամանակին սպառնում էր բռնաբարել Սեյրան Օհանյանին բան ասողներին, հիմա հետ է կանգնել այդ որոշումից, քանի որ հատկապես վերջին շրջանում Սեյրան Օհանյանի հասցեին բան ասողների պակաս չկա, իսկ Շմայսն անտարբեր է, իրեն պատկերացնում է միայն մաքուր օրենսդիրի կարգավիճակում: 
«Կուսակցությունը տենց ա որոշել, ես էլ տենց շարժվում եմ»,– օրենսդիր դառնալու մղումը մեկնաբանեց Մովսիսյանը: Բնականաբար դժվար է հիշել օրենսդիր Շմայսի որևէ օրինագիծ, փոխարենը հանրությունը հիշում է ԱԺ դահլիճում նրա հնչեցրած հայհոյանքները՝ այդ թվում կնոջ հասցեին: 

Հստակեցմանը, թե ինքը ցանկություն չուներ առաջադրվելու, կուսակցությո՞ւնն է որոշել, ասաց. «Եթե ես կուսակցական եմ, կուսակցության որոշումները պետք է ընդունեմ: Երկրորդ՝ կուսակցությունը հենց ընենց որոշում չի կայացնում, հետաքրքրված են՝ տարածքում ինչ հեղինակություն ունենք մարդկային, արժեքներ ունենք ժողովրդի նկատմամբ, որոշել եմ ներառվել ռեյտինգային ցուցակում»: 
Խնդրեցինք մանրամասնել, թե «ժողովրդի հանդեպ արժեքներ ունենալ» ասելով ի՞նչ նկատի ունի: «Եթե Դուք արժեքություններով եք զբաղված, էդ հարցը Դուք ինձ չպիտի տաք»,– եղավ ապագա օրենսդիրի պատասխանը: 
Առաքել Մովսիսյանը թերևս նկատի ունի, որ հարցը պետք է ուղղել ՀՀԿ–ին, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյանին, ով էլ որոշել է, որ հաջորդ խորհրդարանում հենց Շմայսը պետք է լինի ՀՀԿ օրենսդիրը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ուկրաինան և ՌԴ-ն միմյանց փոխադարձ hարվածներ են հասցրել Մենք կանգնած ենք մեր եկեղեցու և կաթողիկոսի կողքինՄահացել է Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ը ԱՄՆ-ն Իրանի հետ չի բանակցում՝ կենտրոնանալով տնտեսական պատժամիջոցների վրա. Թրամփ Նոր մանրամասներ՝ Գեղարքունիքի մարզում «Պաշտպան հայրենյաց» ծրագրով 23-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքից հեռանալու դեպքից․ մինչ այդ նա իր ազգականի հեռախոսին հաղորդագրություն է ուղարկելՀայաստանը փորձում է վերաուղղորդել իր արտահանումը դեպի Եվրամիություն, բայց մատակարարումների ծավալը նվազագույն է. ՌԴ ԱԳՆ Իրանը սպառնացել է վնաս հասցնել ԱՄՆ տնտեսական շահերին՝ ճնշման պարագայում CENTCOM-ի ղեկավարը պնդում է, որ ԱՄՆ-ն ամբողջովին ականազերծել է Հորմուզի նեղուցը Վատիկանը պատրաստ է աջակցել Մոսկվայի և Կիևի շփումներին հումանիտար հարցերի շուրջ. Լավրով Ինչ է կատարվում ռուս-ուկրաինական սահմանին. երբ կավարտվի պատերազմըՍիրիայի նախագահը քրդերի առաջնորդին նշանակել է խորհրդական Իրանի դիրքորոշումը խաղաղությունն ու համագործակցությունն է․ Փեզեշքիան Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 28-ին Կատարի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցի ականազերծման հարցը Այս ամռանը Գերմանիայում ծայրահեղ շոգից մահացածների թիվը հասել է 15,800-ի Եվրոպա լիգա․ Հայտնի են լիգայի փուլի բոլոր մասնակիցները Վթար է. ջուր չի լինելու Եթե Տիգրանաշենը հանձնեն, պաշտպանական համակարգը Զանգակատնից մինչև Երասխավան փլվելու է. Չալաբյան Փաշինյանի խոսքերը ԵՄ հանրաքվեի մասին վկայում են սեփական ժողովրդի հանդեպ նրա անվստահության մասին. Լավրով Կարեն Խաչանովը 8 տարում առաջին անգամ չի դասակարգվել Ինչպիսին կլինի սեպտեմբերը ՀայաստանումԻնչո՞ւ է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը զրուցել հայատյաց փորձագետի հետ․ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Սուրեն Աղաջանյանը` Poland Open-ի հաղթող Լավրովը նշել է, որ Երևանի որոշ մեղադրանքներ անձամբ իր մոտ «հույզեր են առաջացնում» ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվելՍամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց․ Գոհար ՄելոյանՈրքա՞ն է կազմում Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը․ Տիգրան ԴումիկյանՆիկոլ Փաշինյանն այսօր փաստացի վերահաստատեց Տիգրանաշենի վերաբերյալ օրեր առաջ արած իր հայտարարությունը. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն իր իշխանությունը երկարաձգելու համար ենթարկվում է Ալիևի բոլոր պահանջներին. Ավետիք ՉալաբյանԿասպից ծովում ջրի մակարդակի անկման պատճառով նոր կղզի է առաջացելԽոշոր ավտովթար Գեղարքունիքում․ բախվել են 3 ավտոմեքենա, կան վիրավորներՀայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԴատապարտում ենք Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները․ ԲՀԿՑավոք, աշխարհն այսօր այսպես է գործում․ տարրական պատկերացում չունեցող մարդն էլ իրավունք ունի հրապարակավ կարծիք հայտնելու․ Մհեր ԱվետիսյանՀարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոնԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրաԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներՀենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայում կմրցի Տիգրան Բարսեղյանի դեմՄոհսեն Ռեզայի․ ԱՄՆ-ի դեմ մեր հարվածը կմտնի պատմության մեջԱդրբեջանը փորձում է «թաքցնել» Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին․ ահազանգ3 նախարարությունների անվանումները կփոխվեն. Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը ընդունվեցԽnւլիգանության և ֆիզիկական ներգործության դեպքը բացահայտվել է․ 2 անձ ձերբակալված էՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ Աբրահամյան