ԶԼՄ-ները պարզել են նորացված Nokia 3310-ի բնութագրերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Nokia 3310 լեգենդար շարժական հեռախոսի նորացված տարբերակի բնութագրերը հայտնվել են զանգվածային լրատվամիջոցներում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին գրել Է Gizmochina պորտալը՝ վկայակոչելով մի աղբյուր:
Նրա տվյալներով՝ ապարատը կլինի ավելի բարակ եւ թեթեւ, քանի որ վերջին գրեթե 20 տարում համապատասխան բաղադրիչներն Էապես փոքրացել են:
Բացի դրանից, ի տարբերություն նախորդի՝ մեներանգ դիսփլեյով եւ 84x84 լուծաչափով, նորույթը կունենա մեծացված գունավոր Էկրան: Սակայն, դա Էլ, ամենայն հավանականությամբ, բարձր լուծաչափային ունակություն չի ունենա, ինչը թույլ կտա ավելի խնայողաբար ծախսել մարտկոցը:
Ընդհանուր առմամբ նոր մոդելի դիզայնը քիչ կտարբերվի 2000 թվականի նմուշից, Nokia 3310-ը, ամբողջությամբ վերցված, կմնա դասական կոճակավոր հեռախոս:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



