Սիլվա Հակոբյանի հայրիկը՝ երգչուհու ամուսնության մասին
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Սիլվա Հակոբյանը վերջին շրջանում հաճախ է բացակայում երկրից, քանի որ արտերկրյա համերգները երգչուհու աշխատանքի ծանրակշիռ մասն են կազմում: Life.panorama.am-ը երգչուհու առաջիկա անելիքների մասին խոսել է Սիլվայի հայրիկի՝ Հակոբ Հակոբյանի հետ, ով զբաղվում է նաեւ երգչուհու պրոդյուսինգով:
Մեզ հետ զրույցում Սիլվայի հայրիկը նշեց, որ այս պահին երգչուհու ընտանիքի համար ամենակարեւորը Սիլվայի ամուսնությունն է.
«Այս պահին որպես հայր ամենաառաջինը մտածում եմ Սիլվայի ամուսնության մասին: Սիլվայի կյանքում այդ կարեւոր արարողությունը կկայանա մինչեւ մայիս: Հիմա մենք նաեւ տեղափոխվում ենք նոր բնակարան, ու այդ հարցերով ենք զբաղված: Այնպես որ, աշխատանքային ծրագրերից զատ, հիմա անձնական հարցերով ենք զբաղված: Սիլվան ունի մեծ ճանաչում ու սեր, մնում է իր երազած ընտանիքը կազմի ու երջանիկ լինի»,- նշեց մեր զրուցակից:
Մեր նկատառմանը, թե կարծիքներ կան, որ Սիլվան ամուսնությունից հետո մշտական բնակությամբ կտեղափոխվի Մոսկվա, պատասխանեց.
«Նման բան չի կարող լինել, քանի որ մենք Սիլվայից չենք կարողանա 10 մետրից հեռու գտնվել: Մեր ու նրանց բնակարաններն անգամ շատ մոտ են, սա հատուկ ենք մտածել, քանի որ գործնական իմաստով եւս մենք շատ կապված ենք իրար ու չենք կարող իրարից հեռու լինել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



