Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում. Գայանե Հովհաննիսյանն՝ իր ու Ռոլանդ Գասպարյանի փոքրիկի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Երգիչ Ռոլանդ Գասպարյանի եւ պարուհի Գայանե Հովհաննիսյանի ընտանիքում արդեն մի քանի ամիս է, ինչ փոխվել է մթնոլորտը: Նրանց առաջնեկն իր ծնունդով կյանքին նոր իմաստ ու գույն է հաղորդել: Life.panorama.am-ի հետ զրույցում Գայանե Հովհաննիսյանը պատմել է փոքրիկից ու այն փոփոխություններից, որոնք կատարվել են իրենց կյանքում ծնող դառնալուց հետո:

«Արդեն մի քանի ամիս է՝ մեր կյանքը նոր գույներով է լցվել: Օրը սկսում է մեր փոքրիկի ժպիտով: Մեր դուստրն իր ներկայությամբ բոլորին հանգստություն է պարգեւում: Նա իր տեսակով այնքան դրական է, որ մեկ անգամ տեսնելուց հետո մեր շրջապատում բոլորը ուզում են նորից ու նորից տեսնել նրան»,- պատմեց Գայանեն ու շարունակեց.

«Մեր աղջիկը՝ Նանե-Զիոնան, դեռեւս հինգ ամսական էլ չկա, բայց արդեն ունի իր սիրած ու չսիրած խաղալիքները: Նա երկուսիս էլ նման է, իսկ բնավորությամբ օր օրի տարբեր է: Նա կարող է ամեն օր մի նոր բան անել ու այդպիսով ուրախացնել մեզ: Մեր աղջկան հիմնականում Զիոնա անունով ենք դիմում, թեեւ շատերրը Նանե են ասում, արդյունքում երկու անունն էլ իրենն է ու երկու անուններին էլ արձագանքում է»:

Հետաքրքրվելով, թե ինչպիսի ծնողներ են Գայանեն ու Ռոլանդը, մեր զրուցակիցը պատմեց.

«Կողքից ասում են, թե շատ ուշադիր մայրիկ եմ: Իսկապես, փորձում եմ ամեն բան անել աղջկաս համար, փորձում եմ ամեն հարցում ուշադիր լինել: Նաեւ շեշտեմ, որ մեծ սիրով եմ ամեն բան անում: Ես էլ, Ռոլանդն էլ, երբ դրսում ենք լինում, չենք համբերում, թե երբ ենք հասնելու տուն, որպեսզի ամուր գրկենք մեր աղջկան»:

Նանե-Զիոնան ծնվել է ԱՄՆ-ում, հետաքրքրվելով, թե դա հատո՞ւկ էր պլանավորված, պարուհին նկատեց.

«Քանի որ այդ շրջանում Ռոլանդի գործերի համար մենք ԱՄՆ-ում էինք գտնվում, հենց այնտեղ էլ ծնվեց մեր փոքրիկը: Միտումնավոր որեւէ բան չկար այդ հարցում»:

Թեեւ Նանե-Զիոնան ծնվել է ԱՄՆ-ում, սակայն Ռոլանդն ու Գայանեն արդեն իսկ պլանավորել են, որ իրենց դուստրը պետք է մկրտվի Հայաստանում.

«Ինչպես յուրքանչյուր քրիստոնյա, այնպես էլ մենք, մտածում ենք մեր փոքրիկին մկրտելու մասին: Ավելին՝ նա արդեն իսկ ունի իր կնքահայրը, ով  մեր ընտանիքին շատ հարազատ է ու միշտ օրինակ է ծառայում իր գեղեցիկ ընտանիքով»:

Զրույցի վերջում անդրադառնալով Ռոլանդի ու Գայանեի առաջիկա ծրագրերին՝ մեր զրուցակիցը պատմեց.

«Այս ընթացքում Ռոլանդի կյանքում բուռն ստեղծագործական շրջան է, իսկ ես չեմ մոռանում պարի մասին: Որոշ ժամանակ անց կանցնեմ իմ սիրելի աշխատանքին, երբ ժամանակը գա, ինքս կհայտնեմ, թե որտեղ եմ պարելու»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ասացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունըԱռևտրի ոլորտի ուշագրավ դինամիկան. ինչի՞ մասին են վկայում թվային անհամամասնությունները. «Փաստ»Արտակարգ դեպք՝ Լոռիում. 2,5-ամյա երեխա է տեղափոխվել հիվանդանոց Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունները պետք է կարգավորեն առկա hակամարտությունը և վերականգնեն խաղաղությունը Պարսից ծոցում. Չինաստանի ԱԳՆ Բանակից տարկետման կարգը փոխվում է․ ինչ է պետք իմանալ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան Ի՞նչ կլինի, եթե գազը թանկանա Հայաստանի համար. «Փաստ»Մենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն