«Տոյոտա Պռադո»-ն դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 28-ին, ժամը 07.44 տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան ընկել է Մարմարիկ գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ պարզվել է, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին' Մեղրաձոր գյուղի սկզբնամասում, «Տոյոտա Պռադո» մակնիշի 75 vz 777 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ' 1997 թ. ծնված Կ. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Կ. Մ.-ը հոսպիտալացվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Դեպքի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



