Սինայում ծայրահեղականների հարձակումների պատճառով 38 քրիստոնյա ընտանիքի են տարհանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍինայի հյուսիսում ծայրահեղականների հարձակումների պատճառով 38 քրիստոնյա ընտանիքի են տարհանել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով եգիպտական «Ալ Յաում աս-Սաիբա» պարբերականը:
Ընտանիքներին բնակեցրել են հարեւան Իսմաիլիա նահանգում: Հարկադիր տեղահանվածներն օգնություն են ստանում պետությունից եւ եկեղեցուց, նաեւ հաշվեհամար է բացվել՝ նվիրատվությունների համար:
Ավելի վաղ եգիպտական լրատվամիջոցները հաղորդել էին Սինայի հյուսիսում ծայրահեղականների կողմից քրիստոնյաների վրա մի քանի հարձակման մասին: Հարձակումների արդյունքում քրիստոնյա համայնքի առնվազն յոթ ներկայացուցիչ է զոհվել:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



