ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է բազմության մեջ. Երկու տասնյակ վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում 21 մարդ վնասվածքներ է ստացել, երբ մեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Տեղի ոստիկանության փոխանցմամբ, տուժածների կյանքին ոչինչ չի սպառնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը հայտնել էր 12 տուժածի մասին, որոնք ծայրահեղ ծանր վճակում են:
Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան քաղաքի կենտրոնում անցկացվող Krewe of Endymion տոնական շքերթի ժամանակ:
Տեղի իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ ավտոմեքենայի վարորդն ինչ-որ նյութի ազդեցության տակ է եղել:
Վարորդը ձերբակալված է, նա չի կասկածվում ահաբեկչություն իրականացնելու մեջ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



