Թալիշում իրավիճակը հանգիստ է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Թալիշ գյուղում արկակոծությունից հետո իրավիճակը հանգիստ է: Այդ մասին հայտնել է Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:
Հիշեցնենք, որ գիշերը հակառակորդը Դ-30 հաուբից եւ Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց: Նրանք 18 արկ են արձակել նաեւ Թալիշ գյուղի ուղղությամբ:
«Տեղեկացնեմ, որ ոչ մի կորուստ ու վնաս չի արձանագրվել Թալիշ գյուղում, այդ 18 արկի արձակման հետեւանքով: Թալիշում գտնվում են մի խումբ տղամարդիկ, ովքեր համապատասխան աշխատանքներ են կատարում գյուղի վերականգնման ուղղությամբ: Հիմա իրավիճակը հանգիստ է այնտեղ»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



