Չեխիայում հարձակվողը փրկել է դարպասապահի կյանքը, որի լեզուն կուլ էր գնացել
ՍՊՈՐՏ«Սլովացկոյի» հարձակվող Ֆրանսիս Կոնեն Չեխիայի առաջնության 18-րդ տուրի՝ «Բոհեմիանս 1905»-ի հետ խաղի ժամանակ (0:0) փրկել է մրցակցի դարպասապահ Մարտին Բերկովեցի կյանքը, հայտնում է 1iSport.cz-ը:
Առաջին խաղակեսում դարպասապահը տուժել է իր թիմի պաշտպանի հետ բախման արդյունքում: Բերկովեցի լեզուն կուլ էր գնացել, և Կոնեն ֆուտբոլիստին առաջին բուժօգնություն է ցուցաբերել:
Խաղից հետո Տոգոն ներկայացնող հարձակվողը պատմել է, որ սա արդեն 4-րդ անգամն էր, երբ ինքը խաղադաշտում բուժօգնություն է ցուցաբերել:
Բերկովեցը, որն այդ գիշերն անցկացրել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ, շնորհակալություն է հայտնել Կոնեին՝ իրեն օգնելու համար:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



