Նոյերը Բավարիայի կազմում 100-րդ «չոր» հանդիպումն է անցկացրել Բունդեսլիգայում և ռեկորդ սահմանել
ՍՊՈՐՏԳերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրի՝ «Համբուրգի» հետ խաղը «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերի համար 100-րդ «չոր» հանդիպումը դարձավ մյունխենյան ակումբի կազմում երկրի առաջնության շրջանակում:
Ինչպես նշվում է «Բավարիայի» պաշտոնական կայքում, այս նվաճմանը 30-ամյա դարպասապահը հասել է՝ անցկացնելով 183 հանդիպում:
«Բավարիայի» կազմում 100-ական «չոր» հանդիպում Բունդեսլիգայում անցկացրել էին միայն Օլիվեր Կանն ու Զեպ Մայերը, բայց նրանք երկուսն էլ ավելի շատ խաղեր են անցկացրել, քան՝ Նոյերը:
Այս կերպ, Նոյերը Բունդեսլիգայի նոր ռեկորդ է սահմանել. ոչ մի այլ դարպասապահ այսքան արագ նման ցուցանիշ չի գրանցել:
«Բավարիան» Մյունխենում 8-0 հաշվով հաղթեց «Համբուրգին»:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



