Մոուրինյու. Հուլիսին ՄՅՈւ-ն ցանկանում է երկու կամ երեք ֆուտբոլիստի ձեռք բերել
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է ակումբի՝ առաջիկա ամռան տրանսֆերային ծրագրերի մասին.
«Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստները, որոնք հիմա ներկայացնում են ՄՅՈւ-ն, լավ են կատարում իրենց գործը:
Հուլիսին մենք ցանկանում ենք երկու կամ երեք ֆուտբոլիստի ձեռք բերել, որպեսզի պարզապես ուժեղացնենք կազմը: Մենք գոհ ենք այն մակարդակից, որին թիմը հասավ, բայց պետք է ևս մեկ քայլ կատարել առաջ:
Մենք կպահպանենք ֆուտբոլիստների մեծ մասին, բայց միևնույն ժամանակ քայլ կկատարենք դեպի զարգացում»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



