Սքոոլզը հույս ունի՝ Գվարդիոլան երբևէ կգլխավորի Անգլիայի հավաքականը
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Սքոուլզը հույս է հայտնել, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մի օր կգլխավորի Անգլիայի հավաքականը:
46-ամյա իսպանացի մասնագետը առաջին մրցաշրջանն է անցկացնում «Մանչեսթեր Սիթիի» ղեկին: Նրա գլխավորությամբ անգլիացիները 25 խաղից հետո զբաղեցնում են Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
«Ես հույս ունեմ, որ մի օր նա կդառնա Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչը և մեզ կփոխանցի իր խաղաոճը: Նա դեռ կարող է հաջողության հասնել Անգլիայում:
Նա կարող է բարելավել խաղը պաշտպանությունում, քանի որ յուրաքանչյուր մարզադաշտում դուք ճնշման եք ենթարկվում, բայց Անգլիայում բոլորը սիրում են, թե ինչպես են խաղում նրանց թիմերը»,- Սքոուլզի խոսքերն է փոխանցում Marca-ն:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



