Ադրբեջանում որդին սպանել է հորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանում, որտեղ այս օրերին տոնում են մուսուլմանական Կուրբան (զոհաբերություն) տոնը, որդին դաժանաբար սպանել է սեփական հորը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով moderator.az լրատվական կայքը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի Թովուզի շրջանի Աբուլբեյլի գյուղում: Գյուղի 27-ամյա բնակիչ Գաֆուր Գարաեւը վիճաբանության հողի վրա հոր' 49-ամյա Իլհամ Գարաեւին սպանել է' նրա գլուխը մի քանի անգամ պատին հարվածելու միջոցով:
Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում մայրասպանության 3, հայրասպանության 6, հարազատների միմյանց սպանության 16 և ամուսինների սպանության 12 դեպք է տեղի ունեցել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



