Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մշակույթի նախարարությունը կնշի՞ Ռաիսա Մկրտչյանի 75-ամյակը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սիրված երգչուհի,ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը երեկ նշեց իր հոբելյանը՝ 75 ամյակը:

Past.am-ի թղթակցին մեծանուն երգչուհին պատմեց, որ առանձնապես անակնկալներ չեն եղել, հավաքվել են ընտանիքի անդամներով, հիշել են անցյալի դրվագներ, փորձել են ուրախանալ:

«Չեմ ընդունում տարիքս, հոգով ինձ երիտասարդ եմ զգում»,- ժպիտով նշեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին՝ հոբելյանական համերգներ նախատեսվա՞ծ են, տիկին Մկրտչյանը պատասխանեց.

«Դա պետք է նախատեսի Մշակույթի նախարարությունը, քանի որ մեծ գումարների հետ է կապված: Պետք է դահլիճ և երաժիշտներ վարձել, մեծածավալ աշխատանք է: Գուցե նման առաջարկներ լինեն: 70-ամյակիս հոբելյանական համերգի նախապատրաստական աշխատանքներն ամիսներ շարունակ էին ընթանում: Հնարավոր է, որ լինի համերգ, հնարավոր է՝ ոչ»:

Ռաիսա Մկրտչյանը հայտնեց, որ ունի հետաքրքիր հյուրախաղերի երկու առաջարկ, սակայն չնշեց, թե որ երկիր: Ժողովրդական արտիստուհու խոսքերով՝ զբաղվածությունը շատ է, հպարտ է նաև իր ուսանողներով:

«Հիմա շատ լավ երեխաներ կան, լավ պոտենցիալ ունեն, բայց չկան լավ երգեր, որոնք մտնեն մարդկանց հոգիները: Ժամանակի մեր բոլոր լավագույն երգերը գրվում էին արհեստավարժ կոմպոզիտորների, պոետների կողմից, հիանալի, երաժիշտներ, գործիքավորողներ ունեինք: Այն տարիների աշխատանքները ես համարում եմ շատ ավելի նշանակալից: Այսօրվա բազմաթիվ երգեր թիթեռի կյանք ունեն, բայց կան անհատներ, որոնց գործերը մնայուն են: Չի կարելի ամեն ինչ մերժել: Բայց այսօր երգերի թեմաներն ու մատուցումը նույնն է, կատարողների ձայնային տեմբրը միանման է: Հաճախ չես կարողանում հասկանալ՝ որ երգիչն է: Երգիչները պետք է ունենան իրենց անհատական ոճն ու ձեռագիրը»,- ընդգծեց Ռ. Մկրտչյանը:

Սիրված արվեստագերը չառանձնացրեց իր համար շրջադարձային երգ:

«Համագործակցել եմ Առնա Բաբաջանյանի, Ալեքսեյ Հեքիմյանի,Ռոբերտ Ամիրխանյանի, Մելիք Մավիսակալյանի, Էդուարդ Բաղդասարյանի, Ալեքսանդր Աճեմյանի, Մարտին Վարդազարյանի և այլ մեծանուն կոմպոզիտորների հետ: Շատ բարձր մակարդակի վրա էր գտնվում հայկական երգարվեստը: Կային երգեր, որոնք չէին զիջում միջազգային չափանիշներին»,- ասաց նա:

Վերջում Ռաիսա Մկրտչյանը շեշտեց՝ իր համար ժողովրդի սերը մեծագույն ձեռքբերում է, նա մշտապես զգացել է մարդկանց ջերմությունը և ուրախ է, որ իր հոգու գործը կարողացել է հասցնել որոշակի մաքսիմումի:

 

 

Լևոն Փանոսյան

Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան