Մշակվում է հայեցակարգ՝ մարզական տուրիզմի զարգացման համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ վարչապետի հանձնարարականով մշակվում է հայեցակարգ՝ մարզական տուրիզմի զարգացման համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության մասսայական սպորտի ու ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Ֆահրադյանը՝ փաստելով, որ այդ հայեցակարգն իր մեջ կընդգրկի Ծաղկաձորն ու Արթիկը:
«Տվյալ դեպքում հայեցակարգի մեջ ներառված են Ծաղկաձորն ու Արթիկը՝ դահուկային սպորտի զարգացման համատեքստում: Հայեցակարգի մշակումը սկզբնական փուլում է»,- նշեց պատասխանատուն՝ հավելելով, որ հայեցակարգով նախատեսվում է մարզաբազաների կառուցում, արդիականացում ու մասսայականացում:
Հայեցակարգը կյանքի կոչելու համար կպահանջվեն ոչ միայն ՀՀ պետական բյուջեի, այլ նաև մասնավոր սեկտորի ներդրումներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



