Ռուսաստանը չի պատերազմելու Սիրիայում. Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ռուսական զորքերը Սիրիայում որեւիցե ռազմական գործողության չեն մասնակցի:
«Ռուսաստանը ոչ մի կարգի ռազմական գործողությունների չի մասնակցի Սիրիայի տարածքում կամ այլ պետություններում, համենայն դեպս, այսօրվա դրությամբ մենք դա չենք ծրագրում,- ասել Է Ռուսաստանի նախագահը Միացյալ Նահանգների CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրին տված հարցազրույցի ժամանակ:
Այդուամենայնիվ, նա ընդգծել Է Ռուսաստանի պատրաստակամությունն ակտիվացնելու օգնությունը Բաշար Ասադի կառավարությանը՝ հայտարարելով, որ Սիրիայում այժմ կա սոսկ մեկ օրինական բանակ: Պուտինը Վաշինգտոնի կողմից օժանդակվող սիրիական ընդդիմության ջոկատները համարել Է ահաբեկչական կազմակերպություններ:



