Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվել են. ՎՊ նախագահի պաշտոնում առաջարկվել է Լևոն Յոլյանի թեկնածությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցնելու մասին: Ազգային ժողովի քառօրյա նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հայտնեց, որ լրացել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հրաժարականի դիմումի 15-օրյա ժամկետը: «Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն՝ Իշխան Զաքարյանի լիազորությունները դադարեցվում են», - «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Նա նաև հավելեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջարկել է Լևոն Սուրենի Յոլյանի թեկնածությունը:
Իշխան Զաքարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում էր ներկայացրել: Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Իշխան Զաքարյանը կգլխավորի «Ծառուկյան» դաշինքի նախընտրական շտաբը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



