Ավարտվել է Հայաստանի սեղանի թենիսի առաջնությունը
ՍՊՈՐՏԱվարտվել է Հայաստանի Հանրապետության սեղանի թենիսի առաջնությունը, որն անցկացվել է Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը, իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը:
Աղջիկների զույգերից ՀՀ չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան-Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան-Վարուժան Բաղդասարյան զույգը:
Առաջնությունն անցկացվել է փետրվարի 24-26-ը, որին մասնակցել են 64 մարզիկներ Արցախից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



