«Գազանապոլիսն» «Օսկար» է ստացել որպես լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Գազանապոլիսն» ԱՄՆ-ի կինոակադեմիայի մրցանակ Է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են հեղինակավոր պարգեւների հանձնման՝ Լոս Անջելեսում տեղի ունեցած՝ 89-րդ արարողության ժամանակ:
Այս մրցանակին նաեւ հավակնում Էին «Մոանա», «Կուբո. Լեգենդ սամուրայի մասին», «Կարմիր կրիան» եւ «Դդմիկի կյանքը» ֆիլմերը: Արձանիկն ստանալիս մուլտֆիլմի հեղինակները բացատրել են. իրենք հուսով Էին, որ, ցուցադրելով կենդանիների աշխարհը՝ կկարողանան մարդկանց աշխարհը դարձնել «ավելի հանդուրժողական»:
«Ավազահավ» գործը «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում առաջ Է անցել «Կույր Վայշան», «Պարտք վերցված կյանք», «Տանձի սիդր եւ սիգարետներ» եւ «Մարգարիտ» ֆիլմերից:
Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայի մրցանակը հանձնվում Է ամեն տարի 24 անվանակարգերում:
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



