Երևան, 08.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Տնտեսության վերաբերյալ կանխատեսումներն արագ փոխվում են

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Միջազգային ֆինանսական կառույցները հարկադրված են աճի ուղղությամբ վերանայնել իրենց կանխատեսումները Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ։ Մասնավորապես կանխատեսումներն աճի ուղղությամբ վերանայելու մասին հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամը։ Թեեւ նախկին վատատեսական սպասումներից հրաժարվելու եւ ակնկալիքներն ավելացնելու համար ԱՄՀ-ից բավական երկար ժամանակ պահանջվեց։

Միայն այն բանից հետո, երբ տարեվերջից ընդամենը չորս ամիս առաջ Հայաստանում արձանագրվեց 4 տոկոսին մոտ տնտեսական ակտիվություն, Արժույթի միջազգային հիմնադրամը որոշեց հրաժարվել նախկին հոռետեսական գնահատականներից։ Այժմ արդեն ԱՄՀ-ն շատ ավելի լավատես է, քան տարեսկզբին էր։

Հիշեցնենք, որ նախկին կանխատեսումներով, ԱՄՀ-ն Հայաստանում զրոյական աճ էր ակնկալում՝ չբացառելով անգամ մեկ տոկոսին մոտ անկման հավանականությունը։ Տարեսվերջից ընդամենը չորս ամիս առաջ վերջինս բավական կտրուկ վերանայեց սպասումները՝ հայտարարելով, որ այս տարի ակնկալում է 2,5 տոկոս տնտեսական աճ։ Որ տերսկզբին ներկայացվող մռայլ կանխատեսումների համեմատ տնտեսական ակտիությունը Հայաստանում շատ ավելի բարձր էր, քան հնչող գնահատականներ էին, ակնհայտ դարձավ արդեն առաջին եռամսյակի համախառն ներքին արդյունքի ցուցանիշների հրապարակումից հետո։ Դրանք շարունակեցին խորանալ նաեւ հետագայում եւ արդեն առաջին վեց ամիսներին տնտեսական աճը գերազանցեց նույնիսկ 4 տոկոսը։ Թեեւս դա էլ ստիպեց միջազգային կառույցներին այստիճանաբար հաշվել կառավարության այն լավատեության հետ, որն առկա էր ներկայացվող վատատեսական գնահատականների ֆոնին։

Ինչպես հայտնի է, դեռեւս ապրիլին վարչապետ Հ.Աբրահամյանը հայտարարեց, որ. «Չնայած կան բազմաթիվ կանխատեսումներ, որ ունենալու ենք տնտեսական անկում՝ հաշվի առնելով տարածաշրջանի լարվածությունը, Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունները եւ այն պատժամիջոցները, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ, այնուհանդերձ ես համոզված եմ, որ մենք 2015 թվականին արձանագրելու ենք տնտեսական աճ»։ Աճ արձանագրում ենք, թեեւ դա հեշտ չի տրվում կառավարությանը։ Քայլերն ակնհայտ են հատկապես արտահանման կառուցածքի փոփոխության եւ նոր շուկաների ձեռքբերման ոլորտում։ Մի բան, ինչն արձանագրում է նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը։ Գործընկեր երկրներում ձեւավորված ոչ այնքան բարենպաստ պայմաններում՝ արտահանումը փոխել է ուղղությունը։ Ավելացել են Մերձավոր Արեւելք եւ Պարսից ծոցի շրջաններ ուղղվող արտահանման ծավալները. Թերեւս դա էլ հնարավորություն է տվել բարելավել արտաքին առեւտրի հաշվեկշիռը եւ մեծացնել տնտեսության դիմադրողականությունն արտաքին ֆինանսական ռիսկերի նկատմամբ։ Նաեւ այս քայլերի արդյունք է, որ ԱՄՀ-ն ընթացիկ տարի ազգային արժույթի վրա տարադրամային էական ճնշումներ չի ակնկալում եւ կանխատեսում է, որ դրամը մինչեւ տարեվերջ հիմնականում կունենա կայուն վարքագիծ։

ԱՄՀ նոր կանխատեսումներից հետո ակնկալվում է, որ առաջիկայում իր գնահատականները Հայաստանի տնտեսության վերաբերյալ կվերանայի նաեւ Համաշխարհային բանկը։ Սպասվում էր, որ ՀԲ-ն նոր կանխատեսումները կհրապարակի այս ամսին։ Սեպտեմբերը մոտենում է ավարտին, սակայն Համաշխարհային բանկը առայժմ լռում է։ Նշենք, որ վերջինիս նախորդ գնահատականները Հայաստանի տնտեսության վերաբերյալ շատ ավելի լավատեսական էին, քան ԱՄՀ-ինը։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

Հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում Օկուպացված Շուշիում մեկնարկել է Ալիև–Էրդողան հանդիպումը Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Դարպասապահը ցանկանում է ավարտել կարիերան Ռանոսի թիմակցի մահվшն հանգեցրած բախnւմից հետո. Marca Հորմուզի նեղուցում երկու լցանավի վրա ական է պшյթել. ԻՀՊԿ Զելենսկու գրասենյակի ղեկավարը տուգանք կվճարի ռուսերեն խոսելու համար Բողոքի ցույցեր` Ալբանիայիում. վարչապետի նստավայրի մոտ բախnւմ է տեղի ունեցել «Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Ճապոնիայի կենտրոնական հատվածում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տուժածներ Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըԹրամփն ավելի լավ է հասկանում ուկրաինական հակամարտությունը, քան եվրոպացի առաջնորդները․ Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Թուրքիայում յոթ մարդ է զոհվել բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Տոկաևը նույնպես շնորհավորել է Ալիևին՝ Արցախի օկուպացիայի առթիվ Վթարային ջրանջատում Երևանի Ավան վարչական շրջանում Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած տղամարդու տանը երեք դի է հայտնաբերվել․ ենթադրաբար՝ նրա ընտանիքի անդամներինը Գորայք-Զանգեր հատվածում ձյան պատճառով բեռնատարը չի կարողացել երթևեկել. Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին Կոտայքում «Hongqi»-ն Նոր Հաճընի կամրջի հարևանությամբ բшխվել է էլեկտրասյանը COVID-19-ի նոր շտամի ախտանշանները կարող են նման լինել գրիպի. ԱՀԿ Վարազդատ Լալայանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ. ԱԱ Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին «Հաղթանակի օրվա» կապակցությամբ Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է Արեգակի վրա երեք հզոր բռնկում է տեղի ունեցել Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 20 մարդ է տուժել Հայաստան կժամանեն Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունները Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհի վրա Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են ինքնաշեն 4 nրսածուղակ. ԲԸՏՄ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 8-ին Հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն Լույս չի լինելու Ալեն Սիմոնյանի մեղադրանքները ՌԴ-ի հասցեին խեղաթյուրում են ճշմարտությունը. Զախարովա Ծանրամարտի ԱԱ. մրցումային վերջին օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ Վանաձորում «Mercedes GLE»-ը վրաերթի է ենթարկել 54-ամյա հետիոտնին․ վերջինը տեղում մաhացել է ՀՊԼ. Նոան տանը հաղթեց Շիրակին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակըԶախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և ՊրահանԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 13-ինԱյսօրվանից կգործի Սոֆիա-Երևան-Սոֆիա ուղիղ չվերթՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՁյուն, բուք, ջերմաստիճանը կնվազի 11 աստիճանով․ եղանակը՝ նոյեմբերի 8-ից 12-ինՖուտզալի ԱԱ 2028. Հայաստանի հավաքականը գերկամային ոչ-ոքի կորզեց Շվեդիայի ընտրանուցՀայաստանն ու Բուլղարիան քննարկել են առևտրատնտեսական և տեխնոլոգիական ոլորտներում կապերի խորացումըՓարիզում բողոքի ցույցերի ժամանակ անվտանգության ուժերի գործողությունների հետևանքով տուժածներ կանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ Կարապետյան