Եվրամիության խորհուրդը հաստատեց Վրաստանի համար այցագրերի չեղարկումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության խորհուրդը Էներգետիկայի եւ տրանսպորտի նախարարների մակարդակով փետրվարի 27-ին պաշտպանել Է այցագրային ռեժիմի չեղարկումը Վրաստանի քաղաքացիների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտնել Է Facebook-ի իր Էջում: «Եվրամիության խորհուրդը հաստատել Է այն կարգավորման փոփոխումը, որը նախատեսում Է անայցագիր ռեժիմի սահմանում Վրաստանի քաղաքացիների համար»,-գրել Է Կվիրիկաշվիլին:
Սա վերջին փուլերից մեկն Է Եվրամիության կողմից Շենգենյան գոտու երկրներ Վրաստանի քաղաքացիների կարճաժամկետ ուղեւորությունների համար անայցագիր ռեժիմի գործարկման ճանապարհին: Սահմանված ընթացակարգերի համաձայն, համապատասխան օրենսդրական փոփոխությունները պետք Է Եվրամիության պաշտոնական հանդեսում հրապարակվեն այն բանից հետո, երբ դրանք կստորագրեն Եվրախորհրդարանի նախագահը, ինչպես նաեւ Եվրամիության խորհրդի նախագահող երկրի ներկայացուցիչը (Մալթա): Փաստաթղթի ստորագրումը պլանավորվում Է մարտի 1-ին: Կարգավորումն ուժի մեջ կմտնի հրապարակումից հտո 21-րդ օրը: Կարգավորման ուժի մեջ մտնելուց հետո Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրերի Շենգենյա գոտու երկրներում գտնվել 90-ից մինչեւ 180 օր:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



