Ադրբեջանցի զինծառայողների դիակները տարհանվել են չեզոք գոտուց. ՊԲ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ փետրվարի 27-ին կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության արդյունքում՝ ժամը 17:00-ի սահմաններում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների մասնակցությամբ, ավարտվեց չեզոք գոտուց ադրբեջանական գրոհայինների դիակներ ի տարհանման գործընթացը:
Այս մասին նշված է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Տեղեկացնենք, որ տարհանման գործընթացն իրականացվել է համաձայն փետրվարի 25-ին ձեռքբերված պայմանավորվածության, այսինքն այնպես, ինչպես սկզբնական շրջանում պնդել է արցախյան կողմը»,- ասված է հաղորդագրությունում:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



