Լոռու մարզի Պուշկինո գյուղում տուն և անասնագոմ է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 27-ին, ժամը 17:08-ին ահազանգ է ստացել, որ Լոռու մարզի Պուշկինո գյուղի 1-ին փողոցում այրվում է տուն:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Պուշկինո գյուղի 1-ին փողոցի թիվ 8 բնակելի տանը ու դրան հարակից անասնագոմում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 20:30-ին: Ամբողջությամբ այրվել է տունը (72 քմ) և անասնագոմը (12 քմ) :
1
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
3
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
4
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ
5
«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վ...



