Ես ու Լիկան հանդիպում ենք. Աշոտ Սարգսյան
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Օրերս դերասանուհի Լիկա Սալմանյանը երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում նշել է ծննդյան 21-ամյակը, որին ներկա են եղել դերասնուհու ընկերները: Ծննդյան լուսանկարներում հյուրերի շարքում նկատելի է նաեւ «Ինդիվիդում քասթինգ փրոդաքշենի» հիմնադիր Աշոտ Սարգսյանը: Ինչպես հայտնի է՝ վերջին շրջանում ասեկոսեներ էին տարածվել, թե Լիկան ու Աշոտը հանդիպում են, սակայն այդ թեմայի շուրջ կողմերից եւ ոչ մեկը մեկնաբանություն չէր տալիս:
Նոր լուսանկարները նոր թափ են հաղորդել այս քննարկումներին, իսկ Life.panorama.am-ը եւս մեկ անգամ փորձեց մեկնաբանություն ստանալ Աշոտ Սարգսյանից: Մեզ հետ զրույցում Աշոտը անակնկալ կերպով հաստատեց լուրը.
«Այո, ես ու Լիկան հանդիպում ենք, մենք սիրում ենք իրար»,- նշեց մեր զրուցակիցն ու հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել.
«Իհարկե, հասկանում եմ, որ շատերին հետաքրքրում է հանրային մարդկանց անձնական կյանքը, սակայն մենք չենք ցանականում խոսել այդ մասին: Մեր կյանքի այդ կողմը միայն մեզ է պատկանում»,- ընդգծեց Աշոտ Սարգսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



