Ադրբեջանական զինուժը ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 15 արկ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ ա րձակել է ընդհանուր առմամբ 15 արկ:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



