Կալիֆոռնիայում Cessna 310 ինքնաթիռն ընկել Է բնակելի տների վրա, կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս մարդ Է զոհվել, եւս երկուսը վերքեր են ստացել այն բանից հետո, երբ փետրվարի 27-ին Կալիֆոռնիայի նահանգի Ռիվերսայդ քաղաքում ոչ մեծ մի ինքնաթիռ ընկել Է բնակելի տների վրա: Այս ճշտված տվյալները ներկայացրել Է քաղաքի հրշեջ վարչության պետ Մայքլ Մուրը:
«Հայտնաբերվել Է չորս մարդու մարմին»,- ասել Է Մուրը. Նրա խոսքով՝ օդանավում եղել են հինգը՝ երկու ամուսիններ եւ երեք դեռահասներ: Ըստ առկա տվյալների՝ նրանք վերադառնում Էին միջոցառումից, որը տեղի Է ունեցել ոչ հեռու գտնվող «Դիսնեյլենդ» զբոսայգում:
Դեռահասներից մի աղջիկ աղետի հետեւանքով աննշան վնասվածքներ Է ստացել: Լուրջ վերքեր Է ստացել այն տներից մեկի բնակիչը, որոնց վրա ընկել Է ինքնաթիռը: Երկու տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ինչպես նշվում Է, Cessna 310 թեթեւ երկշարժիչավոր ինքնաթիռը, որը Ռիվերսայդի մունիցիպալ օդանավակայանից ուղեւորվում Էր Սան Խոսե, աղետի Է ենթարկվել թռիչքից մի քանի րոպե անց: Երկու մասնավոր տներում, որոնց վրա ընկել Է ինքնաթիռը, հրդեհ Է սկսվել, դրանք գրեթե ամբողջովին այրվել են:
Ինքնաթիռի կործմանման պատճառները հայտնի չեն: Համերկրային ավիացիոն վարչությունը պատահարի հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



