SpaceX-ն զբոսաշրջիկներ Է ուղարկելու դեպի Լուսին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգների SpaceX տիեզերական ընկերությունը հայտարարել Է 2018 թվականին երկու զբոսաշրջիկների Լուսնի շուրջը թռիչքի ուղարկելու մտադրության մասին: Այդ մասին ասված Է մամուլի տեղեկագրում, որը փետրվարի 27-ին հրապարակվել Է ընկերության կայքում:
«Մենք ուրախ ենք, որ SpaceX-ը մոտեցել Է հաջորդ տարվա վերջին երկու մասնավոր քաղաքացիների Լուսնի շուրջը ճանապարհորդության ուղարկելուն: Նրանք արդեն զգալի կանխավճար են մուծել դեպի Լուսին թռիչքի համար»,- հայտարարել են ընկերությունում:
Պոտենցիալ տիեզերական զբոսաշրջիկների անունները SpaceX-ում չեն հայտնել: Մոտ ժամանակներս նրանք պետք Է բժշկական հետազոտություն անցնեն, տարեվերջին, ինչպես սպասվում Է, նրանք կսկսեն պատրաստվել թռիչքին:
Ընկերությունում նշել են, որ Լուսնի շուրջը ճանապարհորդության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում նաեւ այլ անձինք:
Լուսնի շուրջը թռիչքի համար պլանավորվում Է օգտագործել Falcon Heavy նոր տանող հրթիռը, որի առաջին մեկնարկը պլանավորված Է 2017 թվականի ամռանը, ինչպես նաեւ Dragon օդաչուավոր տիեզերանավը: SpaceX-ը մտադիր Է տիեզերանավն արձակել Ֆլորիդայի նահանգի Քանավերալի հրվանդանի այն նույն մեկնահրապարակից, որն օգտագործվել Է 1960–1970-ական թվականներին «Ապոլոն» լուսնային ծրագրի առաքելությունների համար:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



