Պենտագոնը ԻՊ-ի նկատմամբ «արագ հաղթանակի» պլան Է ներկայացրել Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը, նախագահ Դոնալդ Թրամփի ցուցմանը համապատասխան, Սպիտակ տուն Է ներկայացրել Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ պայքարի նոր պլանի նախագիծը, այդ մասին փետրվարի 27-ին հայտնել Է Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆ Դեւիսը:
Նա իրազեկել Է, որ նոր պլանի նախագիծն Սպիտակ տուն Է ներկայացրել պաշտպանության նախարար Ջիմ Մեթիսը: Այն նախատեսում Է «արագորեն պարտության մատնել ԻՊ-ին»: Դիտորդները կարծում են, որ պլանի նախագիծը կարող Է ներառել Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի զորակազմի ավելացման առաջարկություններ:
Ավելի վաղ, բնութագրելով ահաբեկչական կազմակերպություններից բխող սպառնալիքը, ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել Է. «Դա ոչ միայն Սիրիան ու Իրաքն են, դա անդրտարածաշրջանային սպառնալիք Է»:
Գեներալը նշել Է, որ ահաբեկիչների դեմ զինված պայքարն անհրաժեշտ Է զուգորդել դիվանագիտական ջանքերի հետ, հաղորդել Է «ինտերֆաքս»-ը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



