Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԵԱՏՄ երկրներում ակնկալվում է դեղամիջոցների գների հնգակի նվազում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մոսկվայում փետրվարի 28-ին տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մրցակցային և հակամենաշնորհային մարմինների ղեկավարների համատեղ նիստը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի մրցակցության և մոնոպոլիայի դեմ պայքարի հարցերով անդամ (նախարար) Նուրլան Ալդաբերգենովի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, քննարկվել են մրցակցության զարգացմանը և ինքնակարգավորման նորմերի ներդրմանը, ԵԱՏՄ անդամ պետությունների ջանքերի կոորդինացմանը, անդրազգային և միջսահմանային համաձայնագրերի (կարտելների) բացահայտմանը, կարտելների դեմ պայքարում կոնվենցիայի մշակմանն ու ընդունմանը, ԵԱՏՄ անդամ պետությունների իրավակիրառ պրակտիկայում գործող հակամենաշնորհային օրենքներին վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն է դարձվել Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ միության պայմանագրում փոփոխություններ կատարելու  կարգադրության իրականացմանը, որի համաձայն՝ առանձին ապրանքների նկատմամբ հնարավոր կլինի տարածաշրջանային սկզբունքով կիրառել բացառություն՝ ապրանքային նշանի իրավունքները սպառելու հարցում: 

«Զուգահեռ ներմուծում»-ը թույլ կտա ԵԱՏՄ երկրներում զգալիորեն նվազեցնել բազմաթիվ ներկրվող ապրանքների գները, այդ թվում՝ հինգ անգամ դեղամիջոցների, 2-3 անգամ՝ ավտոպահեստամասերի, օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի գները:  

Խորհրդակցության մասնակիցներն ընդգծել են, որ ԵԱՏՄ հակամոնոպոլ մարմինների և բջջային կապի օպերատորների հետ աշխատանքների արդյունքում զգալիորեն նվազել են ռոումինգի ծառայությունների գները: Օրինակ, «Վիմպելկոմ» խմբի ընկերությունների օպերատորների սակագները Հայաստանի դեպքում նվազել են վեց անգամ, Ղազախստանի՝ 12, Ղրղզստանի՝ 14, Ռուսաստանի՝ 5 անգամ:

Բջջային կապի օպերատորների տվյալներով, ԵԱՏՄ պետությունների սպառողների համար ռոումինգ ծառայությունների գների նվազման տնտեսական էֆեկտը կարող է կազմել տարեկան շուրջ երկու միլիարդ ռուբլի: Այն կնպաստի նաև տնտեսական ինտեգրացիայի զարգացմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը, տնտեսության տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի ընդլայնմանը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

 

 

Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանԻրանի խորհրդարանի նախագահ․ Թրամփը Իսլամաբադի հուշագրում ճանաչել է «դիմադրության ճակատը» ԵՄ-ն ուղղաթիռներ է ուղարկել Բելգիա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակել