Ֆինլանդիայի եկեղեցին որոշել է չընդունել նույնասեռականների ամուսնությունները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՖինլանդիայի Ավետարանչական- լյութերական եկեղեցին կողմնորոշվել է մարտի 1-ից երկրում պաշտոնապես թույլատրված գեյ- ամուսնությունների նկատմամբ իր դիրքորոշման հարցում, հայտնում է Yle կայքը։
Եպիսկոպոսները շեշտում են, որ եկեղեցու դիրքորոշումը միանշանակ է՝ եկեղեցին կպսակադրի միայն տղամարդ-կին զույգերին։
Ֆինլանդիայում եկեղեցին պետությունից առանձնացված չէ ու իրավունք ունի գրանցել քաղաքացիական վիճակի ակտեր, դրա համար էլ հոգեւորականները հստակ ձեւակերպել են իրենց դիրքորոշումը։ Բացի դրանից եպիսկոպոսները պատժելու են այն հոգեւորականներին, որոնք կպսակադրեն նույնասեռական զույգերին։ Նրանց կարող են դիտողություն անել, կամ էլ զրկել հոգեւորականի կոչումից։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



