Գերմանիայում սպանության կասկածյալը վրաերթի է ենթարկել իրեն հետապնդող ոստիկաններին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանական Օդեր Շպրե քաղաքում իր տատիկին սպանելու մեջ կասկածվողը վրաերթի է ենթարկել իրեն հետապնդող երկու ոստիկանի, ինչի հետևանքով նրանք մահացել են:
N-TV-ն հայտնում է, որ տարեց կնոջ դին, որի վրա բռնի մահվան հետքեր են եղել, հայտնաբերվել է Մյուլռոզե քաղաքում: Հանցագործության կասկածով ոստիկանությունը հետախուզում է հայտարարել նրա 24-ամյա թոռանը:
Աղբյուրի հաղորդմամբ` երիտասարդը փորձել է ավտոմեքենայով փախուստի դիմել ոստիկաններից` ընթացքում մի քանի մանր վթարներ անելով: Ոստիկանները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն երիտասարդը վրաերթի է ենթարկել նրանց: Ավելի ուշ նա ձերբակալվել է:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



