Կայացել է սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը
ՍՊՈՐՏԿայացել է սեղանի թենիսի Հայաստանի Հանրապետության առաջնությունը, որն անցկացվել է Երևանի «Հայաստան» մարզական միության մարզադահլիճում:
Աղջիկների անհատական մրցումներում հաղթող է դարձել Ռուբինա Վարդանյանը (անձնական մարզիչ՝ Արսեն Աբրահամյան), իսկ տղամարդկանց անհատական առաջնությունում՝ Մեսրոպ Ղուկասյանը (անձնական մարզիչ՝ Ֆելիքս Սարգսյան):
Աղջիկների զույգերից ՀՀ չեմպիոն է դարձել Ռուբինա Վարդանյան և Դիանա Խոջագորյան զույգը, տղաներից առաջին տեղն է զբաղեցրել Ալեքսանդր Դիարյան և Վարուժան Բաղդասարյան զույգը:
Նշենք, որ առաջնությունն անցկացվել է փետրվարի 24-ից 26-ը, որին մասնակցել են 64 մարզիկներ՝ Արցախից, Վանաձորից, Գյումրուց և Երևանից:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



