Անցած օրվա ընթացքում հանրապետությունում ՃՏՊ-ներից մարմնական վնասվածքներ է ստացել 5 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 8-ը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 13, խարդախության 5 և դրամանենգության 2 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման և գողության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



