Լուիս Էնրիկե. Հուսով եմ` Բարսելոնան երկար տարիներ կախված կլինի Մեսսիից
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն սարսափելի չի համարում այն փաստը, որ «կապտանռնագույնները» կախված են Լիոնել Մեսսիից:
«Միամիտ կլինեի, եթե կարծեի, որ մեր թիմը կախված չէ աշխարհի լավագույն ֆուտբոլիստից: Հուսով եմ, որ մենք դեռ կախված կլինենք նրանից երկար տարիներ:
Չեմ համարում Մեսսիին կիսապաշտպան: Նա ավելի շատ հարձակվող է: Նույնիսկ այն դեպքում, երբ նա խաղում է ավելի հետ քաշված: Մենք պետք է հաշվի առնենք նրա բոլոր որակները»,- Էնրիկեի խոսքն է մեջբերում Lequipe.fr-ը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



