Միլանում շոկոլադի տոն կանցկացվի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 9-ից 12-ը իտալական Միլանում ազատ արվեստների ասոցիացիան կկազմակերպի շոկոլադի ցուցահանդես-տոնավաճառ: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Նշվում է, որ վերջին տարիներին սիրված դարձած իրադարձությունը կանցկացվի Միլանի Նավիլյի թաղամասում` Պավեզե ջրանցքի մոտակայքում:
Festa del Cioccolato Artigianale փառատոնն իրադարձություն է, որը նվիրված է շոկոլադի պատրաստման տեխնոլոգիաներին:
Աղբյուրի հաղորդմամբ`ցուցահանդեսին կմասնակցի ավելի քան 30 լավագույն շոկոլադյե, և այցելուները կկարողանան տեսնել շոկոլադի պատրաստման բացառիկ տեխնիկան, փորձել շոկոլադը, այցելել մեծահասակների և երեխաների համար նախատեսված ստեղծագործական լաբորատորիաներն ու վարպետության դասերը, ինչպես նաև` մասնակցել ուսուցողական սեմինարներին ու խոհարարական շոուներին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



