Մալայզիայի դատարանը երկու կանանց մեղադրանքներ է առաջադրել Կիմ Չեն Նամի սպանության գործով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄալայզիայի դատարանը մեղադրանքներ Է առաջադրել Վիետնամի եւ Ինդոնեզիայի երկու քաղաքացուհիների Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի՝ ԿԺԴՀ-ի աառաջնորդ Կիմ Չեն Ընի եղբոր սպանության գործով: Այդ վճիռը կայացրել Է Սեպանգ քաղաքի ստորին ատյանի դատարանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նրանք մեղադրվում են քրեական օրենսգրքի 302-րդ հոդվածով»,- ասված Է տարածված հայտարարության մեջ: Երկրի օրենսդրությանը համապատասխան, սույն հոդվածով կատարված հանցագործության համար առավելագույն պատիժը կախաղանով մահապատիժն Է: Պատժի առավելագույն չափի վերաբերյալ դատավճիռ կարող Է կայացնել սոսկ թագավորության Գերագույն դատարանը:
Ինչպես մարտի 1-ին լրագրողներին հայտնել Է Ինդոնեզիայից ամբաստանյալի փաստաբանը, «գործով դատական քննությունը կսկսվի ոչ շուտ, քան մի քանի ամիս անց»:
Կիմ Չեն Նամի մահվանից հետո մեկ օրվա ընթացքում Մալայզիայի ոստիկանությունը ձերբակալել Է Ինդոնեզիայի 25-ամյա քաղաքացուհի Սիթի Այսիային եւ Վիետնամի 29-ամյա քաղաքացուհի Դոան Թհի Հուոնգին:
Նրանք պնդել են, թե չեն իմացել մահափորձի մասին, այլ պատրաստվել են մասնակցելու անհայտ անձի հետ կատակին: Սակայն իրավապահ մարմինները համոզված են, որ կանայք գիտակցաբար են թունավորել Կիմ Չեն Նամին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
1
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
2
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



